Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Առաջատարը «Լոռին» է

Առաջատարը «Լոռին» է
18.09.2018 | 02:05

Կայացել են ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի ութերորդ տուրի խաղերը: «Լոռին» երեք անպատասխան գնդակի առավելությամբ պարտության է մատնել «Գանձասար-Կապանին» ու տասնյոթ միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Բանանցը» հյուրընկալելիս 2:1 հաշվով գերազանցել է «Ալաշկերտին» ու հաստատվել երկրորդ հորիզոնականում, իսկ «Արարատը» սեփական հարկի տակ զիջել է «Փյունիկին»՝ 1:3: Հաղթանակը վերջինիս հնարավորություն է տվել հանգրվանելու երրորդ տեղում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2673

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ